Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Մշտական կոմիտեն պետք է կիրառի առավելագույն ջանքեր` սույն Կոնվենցիայի իրականացումից բխող յուրաքանչյուր դժվարություն բարեկամաբար կարգավորելու նպատակով:

2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող` Պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվել նախորդ կետի դրույթների հիման վրա կամ շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով, Կողմերի խնդրանքով ներկայացվում է արբիտրաժային դատարան, եթե նշված կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն: Յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի մեկ միջնորդ դատավոր, և այդ երկու միջնորդ դատավորները պետք է նշանակեն երրորդ միջնորդ դատավորին: Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն, եթե Կողմերից մեկը արբիտրաժի հայտ ներկայացնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, չի նշանակել իր միջնորդ դատավորին, ապա վերջինս պետք է նշանակվի մյուս Կողմի խնդրանքով` Մարդու իրավունքի եվրոպական դատարանի նախագահի կողմից` հետագա 3 ամիսների ընթացքում: Նույն ընթացակարգը կիրառվում է այն դեպքերում, երբ առաջին երկու դատավորների նշանակմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում միջնորդ դատավորները ի վիճակի չեն համաձայնության գալու երրորդ դատավորի նշանակման շուրջ:

3. Եթե առկա է վեճ երկու Պայմանավորվող կողմերի միջև, որոնցից մեկը Անդամ է Եվրոպական տնտեսական համայնքին, որն ինքնին հանդիսանում է Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմը արբիտրաժի խնդրանքը հասցեագրում է ինչպես այդ Պայմանավորվող կողմին, այնպես էլ համայնքին: Եվ Պայմանավորվող կողմը, և համայնքը հայտն ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում, համատեղ պետք է ծանուցեն, թե իրենցից որ մեկը կամ արդյոք իրենք միասին կհանդիսանան վեճի կողմ: Նշված ժամկետում նման ծանուցման բացակայության դեպքում Անդամ պետությունը և համայնքը պետք է դիտարկվեն որպես վեճի միևնույն կողմ արբիտրաժային դատարանի սահմանադրությունը և ընթացակարգը ղեկավարող դրույթների կիրառման նպատակով: Նույնը պետք է կիրառվի այն դեպքում, երբ Անդամ պետությունը և համայնքը համատեղ ներկայանում են որպես վեճի մեկ կողմ:

4. Արբիտրաժային դատարանը պետք է մշակի իր սեփական ընթացակարգային նորմերը: Նրա որոշումները պետք է կայացվեն ձայների մեծամասնությամբ: Արբիտրաժային դատարանի որոշումը պետք է լինի վերջնական և պարտադիր:

5. Վեճի մասնակից յուրաքանչյուր Կողմ պետք է ստանձնի իր նշանակած միջնորդ դատավորի ծախսերը, իսկ երրորդ միջնորդ դատավորի ծախսերը, ինչպես նաև արբիտրաժի ընթացքում առաջացող այլ ծախսեր, պետք է հավասարաչափ բաշխվեն Կողմերի միջև:

Գլուխ IX

Եզրափակիչ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։