Հոդված 5
Հոդված 5
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան և անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ` 1-ին հավելվածում նշված վայրի ֆլորայի տեսակների հատուկ պահպանությունն ապահովելու նպատակով: Պետք է արգելվի նման բույսերը դիտավորությամբ պոկելը, հավաքելը, կտրելը կամ արմատախիլ անելը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հարկ եղած դեպքում արգելի այդ տեսակների ձեռքբերումը կամ վաճառքը: