Հոդված 7
Հոդված 7
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան և անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ` 3-րդ հավելվածում նշված վայրի ֆաունայի տեսակների պահպանությունն ապահովելու նպատակով:
2. 3-րդ հավելվածում նշված վայրի ֆաունայի տեսակների ցանկացած օգտագործում պետք է կարգավորվի պոպուլյացիաներին վտանգից զերծ պահելու նպատակով` հաշվի առնելով 2-րդ հոդվածի պահանջները:
3. Ձեռնարկվող միջոցները պետք է ներառեն.
ա. օգտագործումը կարգավորող արգելման սեզոններ և/կամ այլ ընթացակարգեր,
բ. ժամանակավոր կամ տեղական օգտագործման արգելում` պոպուլյացիայի բավարար քանակությունը վերականգնելու նպատակով,
գ. կենդանի և մահացած վայրի կենդանիների վաճառքի, վաճառքի նպատակներով պահման, տեղափոխման կամ առաջարկման ընթացակարգերի համապատասխան կարգավորում: