Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դիմել բացառությունների` կապված 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրառման, ինչպես նաև 8-րդ հոդվածում հիշատակված միջոցների օգտագործման արգելման հետ, եթե առկա չէ այլ բավարար լուծում, և եթե այդ բացառությունը վտանգ չի ներկայացնի տվյալ պոպուլյացիայի գոյատևման համար.

- ֆլորայի և ֆաունայի պահպանության համար,

- հացահատիկային կուլտուրաներին, ընտանի կենդանիներին, անտառին, ձկնատեսակներին և տնտեսության այլ ձևերին հասցվելիք լուրջ վնասը կանխելու նպատակով,

- ելնելով հասարակության առողջության և անվտանգության, օդի անվտանգության և այլ առաջնահերթ հանրային շահերից,

- հետազոտական և կրթական աշխատանքների, պոպուլյացիայի վերականգնման, վերարտադրման և բազմացման նպատակով,

- խիստ հսկողության պայմաններում ընտրովի կարգով և սահմանափակ քանակությամբ թույլատրել որոշ վայրի բույսեր հավաքելը, առանձին վայրի կենդանիներ պահելը կամ այլ խելամիտ նպատակներով դրանք օգտագործելը:

2. Պայմանավորվող կողմերը պետք է Մշտական կոմիտեին յուրաքանչյուր 2 տարին մեկ ներկայացնեն հաշվետվություններ նախորդ կետի համաձայն արված բացառությունների վերաբերյալ: Այդ հաշվետվություններում պետք է հիշատակված լինեն.

- բացառությունների ենթակա կամ նախկինում բացառությունների առարկա հանդիսացող պոպուլյացիաները, հնարավորության դեպքում` նաև ներգրավված նմուշների քանակը,

- սպանության կամ որսի համար թույլատրված միջոցները,

- ռիսկային այն պայմանները և ժամանակային ու տեղային այն հանգամանքները, որոնց դեպքում շնորհվել են բացառությունները,

- պետական այն մարմինը, որը լիազորված է հայտարարելու, որ այս պայմանները կատարված են, ինչպես նաև` որոշումներ կայացնելու օգտագործման համար թույլատրվելիք միջոցների, դրանց սահմանափակումների և դրանք իրականացնելու համար համապատասխան ցուցումներ ունեցող անձանց վերաբերյալ,

- վերահսկումն իրականացնելու նպատակով ներգրավված միջոցները:

Գլուխ IV

Հատուկ դրույթներ չվող տեսակների պահպանության համար

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։