Հոդված 10
Հոդված 10
Բնակության անընդհատությունը
1. Եթե քաղաքացիություն չունեցող անձը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի տեղահանվել ու տեղափոխվել է Պայմանավորվող պետության տարածք և բնակվում է այնտեղ, ապա նման ստիպողական բնակեցման ժամանակահատվածը համարվում է օրինական բնակություն տվյալ տարածքում։
2. Եթե քաղաքացիություն չունեցող անձը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի տեղահանվել է Պայմանավորվող պետության տարածքից և, նախքան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, վերադարձել է այնտեղ՝ բնակություն հաստատելու նպատակով, ապա նման ստիպողական տեղահանմանը նախորդած և հաջորդած բնակության ժամանակահատվածները համարվում են մեկ անընդհատ ժամանակահատված ցանկացած նպատակով, որի համար անընդհատ բնակություն է պահանջվում։