Հոդված 21
Հոդված 21
Բնակարանով ապահովումը
Բնակարանով ապահովելու կապակցությամբ Պայմանավորվող պետություններն այնքանով, որքանով հարցը կարգավորվում է օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կամ հանդիսանում է Պայմանավորվող պետությունների հանրային իշխանությունների վերահսկողության առարկա, իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։