Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Վտարումը

1. Պայմանավորվող պետությունները չեն վտարում իրենց տարածքում օրինական կարգով գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց, բացի ազգային անվտանգությամբ կամ հասարակական կարգի պահպանությամբ պայմանավորված դեպքերից։

2. Քաղաքացիություն չունեցող նման անձի վտարումը կատարվում է միայն օրենքին համապատասխան կարգով ընդունված որոշման հիման վրա։ Բացի այն դեպքերից, երբ ազգային անվտանգության անհաղթահարելի հիմնավորումներն այլ բան են պահանջում, քաղաքացիություն չունեցող անձին թույլատրվում է ի արդարացումն իրեն ներկայացնել ապացույց և բողոքարկել իրավասու իշխանությանը կամ իրավասու իշխանության կողմից հատուկ նշանակված անձին կամ անձանց և այդ նպատակով ներկայացվել նրանց առջև։

3. Պայմանավորվող պետությունները նման քաղաքացիություն չունեցող անձին բավարար ժամանակ են տալիս՝ այդ ընթացքում ստանալու օրինական կարգով մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն։ Պայմանավորվող պետություններին իրավունք է վերապահվում այդ ընթացքում կիրառել այնպիսի ներքին միջոցառումներ, ինչպիսիք նրանք անհրաժեշտ կհամարեն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։