Հոդված 42
Հոդված 42
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ծանուցումները
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կազմակերպության բոլոր անդամներին և 35-րդ հոդվածում հիշատակված ոչ անդամ պետություններին տեղեկացնում է.
(ա) 35-րդ հոդվածին համապատասխան ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,
(բ) 36-րդ հոդվածին համապատասխան հայտարարությունների և ծանուցումների մասին,
(գ) 38-րդ հոդվածին համապատասխան վերապահումների և վերապահումները հետ վերցնելու մասին,
(դ) սույն Կոնվենցիայի՝ 39-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին,
(ե) 40-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարումների և ծանուցումների մասին,
(զ) 41-րդ հոդվածին համապատասխան վերանայման պահանջների մասին։
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց կառավարությունների անունից, ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Նյու Յորքում, 1954 թվականի սեպտեմբերի 28-ին, մեկ օրինակով, որի անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, և ի պահ է հանձնված Միավորված ազգերի կազմակերպության արխիվ. նրա հաստատված պատճեններն ուղարկվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և 35-րդ հոդվածում հիշատակված ոչ անդամ պետություններին։
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 16-ից: