Հոդված 39
Հոդված 39
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 6-րդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո 90-րդ օրը։
2. 6-րդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից սկսած 90-րդ օրը։