Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Ազատումը փոխադարձության սկզբունքից

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Կոնվենցիան բովանդակում է ավելի բարենպաստ դրույթներ, Պայմանավորվող պետությունը քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում է նույն վերաբերմունքը, ինչ ընդհանրապես տրամադրում է օտարերկրացիներին։

2. Երեք տարվա բնակությունից հետո քաղաքացիություն չունեցող բոլոր անձինք Պայմանավորվող պետությունների տարածքում ազատվում են օրենսդրորեն սահմանված փոխադարձության պահանջից։

3. Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն շարունակում է քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրել այն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին, փոխադարձության բացակայության դեպքում, սույն Կոնվենցիայի՝ այդ պետության համար ուժի մեջ մտնելու օրը։

4. Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում քաղաքացիություն չունեցող անձանց, փոխադարձության բացակայությամբ, բացի 2 և 3-րդ կետերով տրամադրվող իրավունքներից ու արտոնություններից, այլ իրավունքներ ու արտոնություններ տրամադրելու և փոխադարձությունից ազատումը քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա տարածելու հնարավորությանը, որոնք չեն բավարարում 2-րդ և 3-րդ կետերում նշված պայմանները։

5. 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են ինչպես սույն Կոնվենցիայի 13, 18, 19, 21 և 22-րդ հոդվածներում նշված իրավունքների ու արտոնությունների, այնպես էլ այն իրավունքների ու արտոնությունների վերաբերմամբ, որոնք սույն Կոնվենցիայով նախատեսված չեն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։