Հոդված 28
Հոդված 28
Ճամփորդական փաստաթղթերը
Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով, եթե ազգային անվտանգության և հասարակական կարգի շահերից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում, և նշված փաստաթղթերի առնչությամբ կիրառվում են սույն Կոնվենցիայի ցանկի դրույթները։ Պայմանավորվող պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ քաղաքացիություն չունեցող անձի, մասնավորապես, նրանք բարեհաճ են վերաբերում իրենց տարածքում գտնվող այն քաղաքացիություն չունեցող անձանց նման ճամփորդական փաստաթուղթ տալուն, ովքեր ի վիճակի չեն ճամփորդական փաստաթուղթ ստանալ իրենց օրինական բնակության երկրում։