Հոդված 14
Հոդված 14
Հեղինակային իրավունքները և արդյունաբերական սեփականությունը
Արդյունաբերական սեփականության, ինչպիսին են գյուտերը, նախագծերն ու մոդելները, ապրանքանշանները, ֆիրմային անվանումները, ինչպես նաև գրական, արվեստի և գիտական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների պաշտպանության կապակցությամբ քաղաքացիություն չունեցող անձին իր սովորական բնակության երկրում տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ այդ երկրի քաղաքացիներին։ Ցանկացած այլ պայմանավորվող պետության տարածքում նրան տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ այդ տարածքում այն երկրի քաղաքացիներին, որտեղ նա ունի իր սովորական բնակության վայրը։