Հոդված 37
Հոդված 37
Դաշնային դրույթը
Դաշնային կամ ոչ ունիտար պետության դեպքում գործում են հետևյալ դրույթները.
(ա) սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք ենթակա են դաշնային օրենսդիր իշխանության օրենսդրական իրավազորությանը, դաշնային կառավարության պարտավորություններն այս շրջանակներում նույնն են, ինչ դաշնային պետություն չհանդիսացող մասնակիցներինը,
(բ) սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք ենթակա են պետության կազմի մեջ մտնող նահանգների, գավառների կամ կանտոնների օրենսդրական իրավազորությանը, որոնք, ըստ դաշնային սահմանադրական համակարգի, պարտավոր չեն կիրառել համապատասխան օրենսդրական միջոցառումներ, դաշնային կառավարությունը նպաստավոր հանձնարարականի հետ միասին հնարավորինս վաղ ներկայացնում է նահանգների, գավառների կամ կանտոնների համապատասխան իշխանությունների ուշադրությանը,
(գ) սույն Կոնվենցիայի մասնակից դաշնային պետությունը ցանկացած այլ Պայմանավորվող պետության՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով փոխանցված խնդրանքով, հաղորդագրություն է տրամադրում սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթի առնչությամբ դաշնության և նրա բաղկացուցիչ միավորների օրենսդրության ու պրակտիկայի վերաբերյալ՝ նշելով, թե ինչ չափով է այդ դրույթն իրագործվել օրենսդրական կամ այլ գործողությունների միջոցով։