Հոդված 22
Հոդված 22
Հանրային կրթությունը
1. Տարրական կրթության կապակցությամբ Պայմանավորվող պետությունները քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին։
2. Պայմանավորվող պետությունները տարրական կրթությունից տարբեր կրթության և, մասնավորապես, ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից ու վճարումներից ազատման և կրթաթոշակների շնորհման կապակցությամբ քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։