Հոդված 17
Հոդված 17
Վարձով աշխատանքը
1. Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց, աշխատավարձով վարձատրվող աշխատանքով զբաղվելու իրավունքի կապակցությամբ, հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում տրամադրվում է օտարերկրացիներին։
2. Աշխատավարձով վարձատրվող աշխատանքի կապակցությամբ Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում բոլոր քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները քաղաքացիների իրավունքներին հավասարեցնելուն, մասնավորապես, այն քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր իրենց տարածք մուտք են գործել աշխատուժի հավաքագրման ծրագրերի կամ ներգաղթի ծրագրերի համաձայն։