Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Վարչական օժանդակությունը

1. Եթե քաղաքացիություն չունեցող անձի կողմից որևէ իրավունքից օգտվելը, որպես կանոն, պահանջում է օտարերկրյա պետության իշխանությունների աջակցություն, որին նա դիմել չի կարող, ապա Պայմանավորվող պետությունը, որի տարածքում նա բնակվում է, հնարավորություն է տալիս, որպեսզի այդ աջակցությունը տրամադրվի իր իսկ մարմինների կողմից։

2. 1-ին կետում նշված մարմինը կամ մարմինները քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրում են այն փաստաթղթերը կամ վկայագրերը կամ իրենց վերահսկողությամբ ապահովում են դրանց տրամադրումը, որոնք, որպես կանոն, կտրամադրվեին օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների կողմից կամ միջոցով։

3. Նման ձևով տրամադրված փաստաթղթերը կամ վկայագրերը ծառայում են որպես օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթեր, և, հակառակ ապացույցների բացակայության դեպքում, պետք է արժանանան վստահության։

4. Այնպիսի բացառիկ վերաբերմունքից բացի, որը կարող է հատկացվել կարիքավոր անձանց, վերոհիշյալ ծառայությունների դիմաց կարող են գանձվել տուրքեր, բայց դրանք պետք է լինեն չափավոր և համապատասխանեն այն տուրքերին, որոնք նման ծառայությունների դիմաց գանձվում են տվյալ երկրի քաղաքացիներից։

5. Սույն հոդվածի դրույթները չեն խոչընդոտում 27-րդ և 28-րդ հոդվածների դրույթներին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։