Հոդված 30
Հոդված 30
Գույքի տեղափոխումը
1. Պայմանավորվող պետությունը, իր օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան, քաղաքացիություն չունեցող անձանց թույլատրում է իր տարածք բերած գույքը տեղափոխել մեկ այլ երկիր, ուր նրանք ընդունվել են բնակության նպատակով։
2. Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում քաղաքացիություն չունեցող անձանց այն գույքի, որտեղ էլ այն գտնվելիս լինի, տեղափոխման թույլատրության միջնորդություններին, որը նրանց անհրաժեշտ է այլ երկրում, ուր նրանց մուտքը թույլատրվել է բնակություն հաստատելու համար։