Հոդված 35
Հոդված 35
Ստորագրումը, վավերացումը և միանալը
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, մինչև 1955 թվականի դեկտեմբերի 31-ը։
2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման.
(ա) Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության անունից,
(բ) Միավորված ազգերի կազմակերպության՝ Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր ստացած ցանկացած այլ պետության անունից, և
(գ) ցանկացած պետության անունից, որին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հրավիրում է այն ստորագրելու կամ նրան միանալու։
3. Սույն Կոնվենցիան վավերացվում է, և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
4. Սույն Կոնվենցիան միանալու նպատակով բաց է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված պետությունների համար։ Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։