Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Տարածքային կիրառման դրույթը

1. Ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։ Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տվյալ պետության համար։

2. Դրանից հետո ցանկացած ժամանակ նման տարածումը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով և ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալուց հետո իննսուներորդ օրվանից կամ տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից, որն ավելի ուշ լինի։

3. Այն տարածքների առնչությամբ, որոնց վրա սույն Կոնվենցիան չի տարածվում ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, յուրաքանչյուր պետություն քննության է առնում սույն Կոնվենցիայի կիրառումն այդ տարածքների վրա տարածելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, պայմանով, որ դա կատարվի նման տարածքների կառավարությունների համաձայնությամբ, եթե այդ անհրաժեշտ է սահմանադրական պատճառներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։