Հոդված 40
Հոդված 40
Չեղյալ հայտարարումը
1. Պայմանավորվող ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։
2. Համապատասխան Պայմանավորվող պետության համար չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց։
3. Ցանկացած պետություն, որը 36-րդ հոդվածին համապատասխան հայտարարություն կամ ծանուցում է արել, կարող է դրանից հետո, ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով հայտարարել, որ Կոնվենցիան դադարում է տարածվել տվյալ տարածքի վրա Գլխավոր քարտուղարի կողմից նշված ծանուցումն ստանալուց 1 տարի անց։