Հոդված 16
Հոդված 16
Կոնվենցիայի նշանը
1. Կոնվենցիայի նշանը ստորին մասում սուր վահան է՝ բաժանված կապույտ ու սպիտակ գույնի չորս մասերի (վահանը բաղկացած է կապույտ քառակուսուց, որի անկյուններից մեկը ներգծված է վահանի սուր մասին, և քառակուսու վերևում գծված կապույտ եռանկյունուց. քառակուսին և եռանկյունին երկու կողմից սահմանազատվում են սպիտակ եռանկյունիներով)։
2. Նշանը գործածվում է միապատիկ կամ եռապատիկ՝ եռանկյան տեսքով (մեկ նշանը՝ ներքևում), 17-րդ հոդվածում նշված պայմաններին համապատասխան։