Հոդված 34
Հոդված 34
Գործողության մեջ դնելը
1. Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրից նրա մասնակից յուրաքանչյուր կողմ վեցամսյա ժամկետում ձեռնարկում է այն գործողության մեջ դնելու համար անհրաժեշտ միջոցառումներ։
2. Այս ժամկետը, վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ի պահ հանձնած պետության համար 6 ամիս է՝ հաշված վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ տալու օրվանից։