Հոդված 7
Հոդված 7
Ռազմական միջոցներ
1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց զինվորական կանոնադրություններում ու հրահանգներում դեռևս խաղաղ ժամանակ նախատեսել այնպիսի դրույթներ, որոնք ընդունակ են ապահովելու սույն Կոնվենցիայի պահպանումը, և իրենց զինված ուժերի անձնակազմին դաստիարակել բոլոր ժողովուրդների մշակույթի ու մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ոգով։
2. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց զինված ուժերում դեռևս խաղաղ ժամանակ նախապատրաստել և ստեղծել այնպիսի ծառայություններ կամ հատուկ անձնակազմ, որոնց նպատակը կլինի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ապահովումը և համագործակցությունն այդ արժեքների պահպանության համար պատասխանատու քաղաքացիական իշխանությունների հետ։
Գլուխ 2
Հատուկ պաշտպանությունը