Հոդված 4
Հոդված 4
Մշակութային արժեքների հարգումը
1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարգել իրենց, ինչպես նաև մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն, և ձեռնպահ մնալով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտավորությունները կարող են չկատարվել միայն այն դեպքում, եթե դա ստիպողաբար պահանջվում է ռազմական անհրաժեշտությամբ։
3. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են, դրանից զատ, արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն։ Նրանք արգելում են մեկ ուրիշ Բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող շարժական մշակութային արժեքների բռնագրավումը։
4. Նրանք ձեռնպահ են մնում փոխճնշման միջոցով մշակութային արժեքների դեմ ուղղված ցանկացած գործողություն ձեռնարկելուց։
5. Բարձր պայմանավորվող կողմը մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմի նկատմամբ սույն հոդվածով նախատեսված պարտավորություններից չի կարող ազատվել այն հիմնավորմամբ, թե վերջինս չի ձեռնարկել 3-րդ հոդվածով նախատեսված պահպանության միջոցները։