Հոդված 18
Հոդված 18
Կոնվենցիայի կիրառումը
1. Բացի այն դրույթներից, որոնք գործում են խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կիրառվում է հայտարարված պատերազմի կամ որևէ այլ զինված ընդհարման դեպքում, որը կարող է ծագել Բարձր պայմանավորվող կողմերից երկուսի կամ մի քանիսի միջև, անգամ եթե պատերազմական դրությունը չի ճանաչվել նրանցից մեկի կամ մի քանիսի կողմից։
2. Կոնվենցիան կիրառվում է նաև Բարձր պայմանավորվող կողմի ողջ տարածքի կամ նրա մի մասի գրավման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ գրավումը ռազմական որևէ դիմադրության չի հանդիպում։
3. Եթե ընդհարման մեջ գտնվող պետություններից մեկը սույն Կոնվենցիային չի մասնակցում, դրա կողմ հանդիսացող պետությունները, այնուամենայնիվ, իրենց փոխհարաբերություններում միմյանց հետ կապված են մնում Կոնվենցիայով։ Նրանք Կոնվենցիայով կապված կլինեն նշյալ պետության նկատմամբ, եթե վերջինս հայտարարել է Կոնվենցիայի դրույթներն ընդունելու մասին և քանի դեռ կատարում է դրանք։