Հոդված 9
Հոդված 9
Հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ապահովել հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ միջազգային գրանցամատյանում դրանց գրանցման պահից սկսած ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողությունից, ինչպես նաև նման արժեքներն ու հարակից տեղամասերը ռազմական նպատակներով օգտագործելուց, բացառությամբ 8-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված դեպքերի։