Հոդված 37
Հոդված 37
Կոնվենցիան չեղյալ հայտարարելը
1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր անունից կամ միջազգային հարաբերություններում իր կողմից ներկայացվող ցանկացած տարածքի անունից չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան։
2. Չեղյալ հայտարարելու մասին պետք է հայտարարվի գրավոր՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին։
3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթղթի ստացվելուց մեկ տարի հետո։ Սակայն, եթե այդ տարվա ավարտին չեղյալ հայտարարող կողմը ներքաշված է զինված ընդհարման մեջ, չեղյալ հայտարարելն ուժի մեջ չի մտնում մինչև ընդհարման ավարտը կամ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել մշակութային արժեքներն այն երկիրը վերադարձնելու գործողությունները, որտեղից դուրս են բերվել։