Հոդված 26
Հոդված 26
Թարգմանությունները և զեկույցները
1. Բարձր պայմանավորվող կողմերը Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի միջոցով միմյանց փոխանցում են սույն Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի թարգմանությունների պաշտոնական տեքստերը։
2. Դրանից զատ, առնվազն չորս տարին մեկ նրանք Գլխավոր տնօրենին ուղարկում են զեկույց, որը պարունակում է սույն Կոնվենցիան և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգն իրագործելու համար իրենց վարչությունների կողմից ձեռնարկվող, նախապատրաստվող կամ ուսումնասիրվող միջոցառումների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք հաղորդելն իրենք նպատակահարմար են գտնում։