Հոդված 36
Հոդված 36
Հարաբերակցությունը նախորդ կոնվենցիաներին
1. Այն պետությունների հարաբերություններում, որոնք կապված են 1899թ. հուլիսի 29-ի Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին (IV) և Պատերազմի ժամանակ ծովային ուժերով ռմբակոծության մասին (IX) կամ 1907թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիաներով, և որոնք սույն Կոնվենցիայի կողմեր են, այս վերջին Կոնվենցիան կլրացնի վերոնշյալ (IX) Կոնվենցիային և վերոնշյալ (IV) Կոնվենցիայի հավելվածը կազմող Կանոնակարգը և վերոնշյալ (IX) Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նկարագրված նշանը կփոխարինի սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածում նկարագրված նշանով այն դեպքերի համար, երբ սույն Կոնվենցիան ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգը նախատեսում են այդ տարբերանշանի գործածությունը։
2. Այն պետությունների հարաբերություններում, որոնք կապված են Գիտության ու արվեստի հիմնարկների պաշտպանության մասին Վաշինգտոնի 1935թ. ապրիլի 15-ի դաշնագրով (Ռերիխի դաշնագիր) և որոնք սույն Կոնվենցիայի կողմեր են, վերջին Կոնվենցիան կլրացնի Ռերիխի դաշնագիրը և նրա 3-րդ հոդվածում նկարագրված տարբերադրոշը կփոխարինի սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածում նկարագրված նշանով այն դեպքերի համար, երբ սույն Կոնվենցիան ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգը նախատեսում են այդ տարբերանշանի գործածությունը։