Հոդված 1
Հոդված 1
Մշակութային արժեքների սահմանումը
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշակութային արժեքներ», անկախ դրանց ծագումից ու սեփականատիրոջից, համարվում են.
(ա) յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ արժեքները, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, կրոնական կամ աշխարհիկ, հնագիտական տեղավայրերը, ճարտարապետական համալիրները, որոնք իբրև այդպիսին ներկայացնում են պատմական կամ գեղարվեստական հետաքրքրություն, արվեստի ստեղծագործությունները, ձեռագրերը, գրքերը, գեղարվեստական, պատմական կամ հնագիտական նշանակության այլ առարկաներ, ինչպես նաև գիտական հավաքածուները կամ գրքերի, արխիվային նյութերի կամ վերը նշված արժեքների վերարտադրությունների կարևոր հավաքածուները,
(բ) այն շենքերը, որոնց գլխավոր և իրական նպատակը (ա) ենթակետում նշված շարժական մշակութային արժեքների պահպանումն է կամ ցուցադրումը, ինչպիսիք են թանգարանները, խոշոր գրադարանները, արխիվների պահոցները, ինչպես նաև այն պատսպարանները, որոնք նախատեսված են զինված ընդհարման դեպքում (ա) ենթակետում նշված շարժական մշակութային արժեքների պահպանության համար,
(գ) այն կենտրոնները, որոնք ընդգրկում են (ա) և (բ) ենթակետերում նշված մշակութային արժեքների զգալի քանակություն, որոնք ճանաչված են որպես «հուշարձաններ պարունակող կենտրոններ»։