Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Անձեռնմխելիությունից զրկումը

1. Եթե Բարձր պայմանավորվող կողմերից մեկը հատուկ պաշտպանության ներքո գտնվող արժեքի նկատմամբ թույլ է տալիս 9-րդ հոդվածի համաձայն ստանձնած պարտավորությունների խախտում, հակառակ կողմն ազատվում է տվյալ արժեքի անձեռնմխելիությունն ապահովելու իր պարտավորությունից այնքան ժամանակ, քանի դեռ այդ խախտումը տեղի ունի։ Սակայն ամեն անգամ, երբ դա հնարավոր է, վերջինս նախ պահանջում է խելամիտ ժամկետում տվյալ խախտմանը վերջ տալ։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված դեպքից բացի, հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքի անձեռնմխելիությունը կարող է դադարեցվել ռազմական անխուսափելի անհրաժեշտության բացառիկ դեպքերում միայն և այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդ անհրաժեշտությունը։ Նման անհրաժեշտությունը կարող է հավաստվել զինվորական հրամանատարների կողմից՝ սկսած միայն դիվիզիայի կամ դիվիզիային համապատասխանող ստորաբաժանման հրամանատարից և ավելի բարձր։ Բոլոր այն դեպքերում, երբ հանգամանքները թույլ են տալիս, անձեռնմխելիության դադարեցման մասին որոշումը հակառակ կողմին ծանուցվում է նախապես, խելամիտ ժամկետում։

3. Անձեռնմխելիությունը դադարեցնող կողմը հնարավորինս կարճ ժամկետում, գրավոր և նշելով պատճառները, այդ մասին տեղեկացնում է Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարին։

Գլուխ 3

Մշակութային արժեքների փոխադրումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։