Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Հատուկ պաշտպանության ներքո գտնվող փոխադրամիջոցները

1. Բացառապես մշակութային արժեքների փոխադրության համար օգտագործվող փոխադրամիջոցները, լինի փոխադրումը տարածքի ներսում, թե մի տարածքից մյուսը, շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի խնդրանքով կարող են վերցվել հատուկ պաշտպանության ներքո այն պայմաններով, որոնք նախատեսված են Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով։

2. Հատուկ պաշտպանությունից օգտվող փոխադրամիջոցները գտնվում են Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված միջազգային վերահսկողության ներքո և նշվում են 16-րդ հոդվածում նկարագրված տարբերանշանով։

3. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ թշնամական որևէ գործողությունից հատուկ պաշտպանության ներքո գտնվող փոխադրամիջոցների նկատմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։