Հոդված 13
Հոդված 13
Փոխադրումը հրատապ դեպքում
1. Եթե Բարձր պայմանավորվող կողմը գտնում է, որ մշակութային որոշ արժեքների անվտանգությունը պահանջում է դրանք փոխադրել և որ փոխադրումն այնքան հրատապ է, որ 12-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը հնարավոր չէ պահպանել, հատկապես զինված ընդհարման սկզբում, փոխադրամիջոցը կարող է նշվել 16-րդ հոդվածում նկարագրված տարբերանշանով, եթե միայն այդ փոխադրամիջոցին 12-րդ հոդվածի համաձայն անձեռնմխելիություն վերապահելու մասին խնդրանքն ավելի վաղ արդեն չի ներկայացվել ու մերժվել։ Եթե հնարավոր է, փոխադրման մասին հակառակ կողմերը ծանուցվում են։ Մեկ այլ երկրի տարածք մշակութային արժեքներ տեղափոխող փոխադրամիջոցը ոչ մի դեպքում չի կարող նշվել տարբերանշանով, եթե հատուկ կերպով նրան անձեռնմխելիություն չի հատկացվել։
2. Բարձր պայմանավորվող կողմերը հնարավորության սահմաններում ձեռնարկում են նախազգուշական անհրաժեշտ միջոցներ, որպեսզի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված և տարբերանշաններ կրող փոխադրամիջոցները պաշտպանված լինեն իրենց դեմ ուղղված թշնամական գործողություններից։