Հոդված 17
Հոդված 17
Նշանի օգտագործումը
1. Տարբերանշանը եռապատիկ կիրառվում է ճանաչելու համար միայն՝
(ա) հատուկ պաշտպանության ներքո գտնվող անշարժ մշակութային արժեքները,
(բ) մշակութային արժեքներ փոխադրող փոխադրամիջոցները՝ 12-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին համապատասխան,
(գ) հանպատրաստից ստեղծված պատսպարանները՝ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված պայմաններին համապատասխան։
2. Տարբերանշանը միապատիկ կարող է կիրառվել ճանաչելու համար միայն՝
(ա) հատուկ պաշտպանության ներքո չգտնվող մշակութային արժեքները,
(բ) այն անձանց, որոնք պատասխանատու են վերահսկողության գործառույթների համար Կոնվենցիայի գործադրման կանոնակարգին համապատասխան,
(գ) մշակութային արժեքների պահպանության համար նախատեսված անձնակազմը,
(դ) Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված անձը հաստատող վկայականները։
3. Զինված ընդհարման ժամանակ արգելվում է տարբերանշանը կիրառել մնացյալ բոլոր դեպքերում, բացի նրանցից, որոնք հիշատակված են սույն հոդվածի նախորդ կետերում, կամ որևէ նպատակով կիրառել Կոնվենցիայի տարբերանշանին նմանվող այլ նշան։
4. Տարբերանշանով չի կարող նշվել որևէ անշարժ մշակութային արժեք՝ առանց միաժամանակ Բարձր պայմանավորվող կողմի իրավասու իշխանությունների՝ պատշաճորեն թվագրած և ստորագրած համապատասխան թույլտվություն փակցնելու։
Գլուխ 6
Կոնվենցիայի կիրառումը