Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Միջազգային բնույթ չունեցող ընդհարումները

1. Միջազգային բնույթ չունեցող և Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ծագող զինված ընդհարման դեպքում ընդհարմանը մասնակից յուրաքանչյուր կողմ պարտավոր է կիրառել սույն Կոնվենցիայի՝ առնվազն մշակութային արժեքների հարգմանը վերաբերող դրույթները։

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը ջանքեր կգործադրեն, որպեսզի հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դրվեն սույն Կոնվենցիայի բոլոր դրույթները կամ դրանց մի մասը։

3. Միավորված ազգերի կազմակերպության՝ Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը կարող է իր ծառայություններն առաջարկել ընդհարման մեջ գտնվող կողմերին։

4. Վերոնշյալ դրույթների կիրառումը չի վնասի ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակին։

Գլուխ 7

Կոնվենցիայի կատարումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։