Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Հաշտարար ընթացակարգը

1. Հովանավոր պետություններն իրենց բարի ծառայություններն են մատուցում բոլոր այն դեպքերում, երբ դա օգտավետ են համարում ի շահ մշակութային արժեքների պաշտպանության, առանձնապես, եթե ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնություններ կան սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի դրույթների կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ։

2. Այդ նպատակով Հովանավոր պետություններից յուրաքանչյուրը կարող է կողմերից մեկի, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի հրավերով կամ սեփական նախաձեռնությամբ ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկել՝ հրավիրել վերջինների ներկայացուցիչների, մասնավորապես, մշակութային արժեքների պաշտպանության համար պատասխանատու ներկայացուցիչների հանդիպում, ըստ հնարավորին պատշաճորեն ընտրված չեզոք տարածքում։ Ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ հանդիպում հրավիրելու մասին նրանց արված առաջարկությանը։ Այդ հանդիպմանը իբրև նախագահ մասնակցելու համար Հովանավոր պետություններն ընդհարման մեջ գտնվող կողմերի հավանությանն են ներկայացնում այնպիսի անձի, որը չեզոք պետության քաղաքացի է կամ առաջարկվել է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։