Հոդված 23
Հոդված 23
ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնությունը
1. Բարձր պայմանավորվող կողմերը կարող են դիմել Միավորված ազգերի կազմակերպության՝ Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը՝ խնդրելով տեխնիկական օգնություն իրենց մշակութային արժեքների պաշտպանությունը կազմակերպելու համար կամ սույն Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի կիրառումից բխող ցանկացած այլ հարցով։ Կազմակերպությունն այդ օգնությունը տրամադրում է իր ծրագրի ու հնարավորությունների սահմաններում։
2. Կազմակերպությունն իրավունք ունի Բարձր պայմանավորվող կողմերին տվյալ հարցով առաջարկություններ անել իր նախաձեռնությամբ։