Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Հանդիպումներ

1. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը կարող է, Գործադիր խորհրդի համաձայնությամբ, հրավիրել Բարձր պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների հանդիպումներ։ Նման հանդիպմանը նա հրավիրվում է, եթե այդ մասին խնդրանք է ներկայացրել Բարձր պայմանավորվող կողմերի ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ հինգերորդ մասը։

2. Սույն Կոնվենցիայով և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով հանդիպմանը վերապահված այլ գործառույթներից զատ, նրա խնդիրն է նաև ուսումնասիրել Կոնվենցիայի ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի կիրառման հետ կապված հիմնահարցերը և այդ կապակցությամբ տալ հանձնարարականներ։

3. Դրանից բացի, հանդիպումը կարող է, 39-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, վերանայել Կոնվենցիան ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգը, եթե այնտեղ ներկայացված է Բարձր պայմանավորվող կողմերի մեծամասնությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։