Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հինգ վավերագրերի ի պահ հանձնվելուց երեք ամիս անց։

2. Հետագայում Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար այն ուժի մեջ կմտնի երեք ամիս անց այն օրից, երբ այդ կողմն ի պահ է տալիս իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը։

3. 18-րդ և 19-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում ընդհարման մեջ գտնվող այն կողմերի համար, որոնք վավերացման կամ միանալու փաստաթղթերն ի պահ են տվել ռազմական գործողություններից կամ գրավումից առաջ կամ հետո, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի անմիջապես։ Նման դեպքերում Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը 38-րդ հոդվածով նախատեսված հաղորդումները կատարում է արագացված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։