Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Արձանագրության նպատակների համար՝
1. «Կոնվենցիա» նշանակում է 1985 թվականի մարտի 22-ին ընդունված Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան:
2. «Կողմերը», եթե ենթատեքստն այլ բան չի ենթադրում, նշանակում են սույն Արձանագրության Կողմերը:
3. «Քարտուղարություն» նշանակում է Կոնվենցիայի քարտուղարություն:
4. «Կարգավորվող նյութ» նշանակում է ցանկացած նյութ, որը նշված է սույն Արձանագրության Ա Հավելվածում, որը գոյություն ունի ինքնուրույն կամ խառնուրդի մեջ: Դա չի վերաբերում սակայն այն նյութերին կամ խառնուրդներին, որոնք կազմում են պատրաստի արտադրանքի բաղադրիչ մասը, որոնք ունեն այլ ձև, քան այն տարողությունը, որն օգտագործվում է նշված նյութի տեղափոխման կամ պահպանման համար:
5. «Արտադրություն» նշանակում է կարգավորվող նյութերի արտադրված քանակը, հանած նյութի այն քանակը, որը ոչնչացվում է Կողմերի կողմից հաստատման ենթակա տեխնոլոգիաների կիրառմամբ:
6. «Սպառում» նշանակում է կարգավորվող նյութերի արտադրությունը, գումարած ներմուծումը, հանած արտահանումը:
7. Արտադրության, ներմուծման, արտահանման և սպառման «հաշվարկային մակարդակները», 3-րդ հոդվածին համապատասխան, սահմանված մակարդակներն են:
8. «Արտադրության ռացիոնալիզացիա» նշանակում է արտադրության հաշվարկային ամբողջ մակարդակի կամ նրա մի մասի փոխանցումը մի Կողմից մյուս Կողմին, տնտեսական արդյունավետություն ապահովելու կամ ձեռնարկության փակման հետևանքով սպասվող ոչ բավարար պահանջարկը ծածկելու համար: