Հոդված 11
Հոդված 11
Վթարների հետևանքների վերացում
1. Արդյունաբերական վթարի առաջացման կամ անխուսափելի վտանգի դեպքում Կողմերն ապահովում են հետևանքների վերացմանն ուղղված համապատասխան միջոցների անհապաղ իրականացումը` կիրառելով ազդեցության սահմանափակման և նվազեցման առավել արդյունավետ մեթոդները:
2. Այնպիսի արդյունաբերական վթարի առաջացման կամ առաջացման անխուսափելի վտանգի դեպքում, որը գործում է կամ կարող է գործել անդրսահմանային ազդեցություն, շահագրգիռ Կողմերն` անհրաժեշտության դեպքում համատեղորեն, կատարում են ազդեցության գնահատում` վթարի հետևանքների վերացմանն ուղղված պատշաճ միջոցների իրականացման նպատակով: Շահագրգիռ Կողմերը ձգտում են համադրել վթարի հետևանքների վերացմանն ուղղված իրենց ջանքերը: