Հոդված 2
Հոդված 2
Կոնվենցիայի կիրառման շրջանակները
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այնպիսի արդյունաբերական վթարների կանխման, դրանց համար պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման նկատմամբ, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն ունենալ` ներառյալ տարերային աղետների հետևանքով տեղի ունեցած վթարների ազդեցությունը, ինչպես նաև՝ արդյունաբերական վթարների կանխման, դրանց համար պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման նպատակով տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման, հետազոտությունների և փոխադարձ աջակցության ոլորտում միջազգային համագործակցության նկատմամբ:
2. Սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակները չեն ներառում.
ա/ միջուկային վթարները կամ ռադիոակտիվ վարակման հետ կապված արտակարգ իրավիճակները,
բ/ ռազմական օբյեկտներում իրականացվող գործունեության արդյունքում տեղի ունեցած վթարները,
գ/ ամբարտակների ավերումը` բացառությամբ ավերածությունների հետևանքով տեղի ունեցած արդյունաբերական վթարների ազդեցությունից,
դ/ ցամաքային տրանսպորտային միջոցի վրա տեղի ունեցած վթարների` բացառությամբ.
1. այդ վթարների հետևանքների վերացման գործողությունների,
2. վտանգավոր գործունեության տեսակի իրականացման վայրում կատարվող տեղափոխման ընթացքում տեղի ունեցած վթարների,
ե/ գենետիկորեն վերափոխված օրգանիզմների պատահական արտանետումը,
զ/ ծովային միջավայրում իրականացվող գործունեության, այդ թվում` ծովի հատակի ուսումնասիրման կամ շահագործման արդյունքում տեղի ունեցած վթարները,
է/ ծովում նավթի կամ այլ վնասակար նյութեր թափվելու դեպքերը: