Հոդված 17
Հոդված 17
Իրավասու մարմինները և կապի կետեր
1. Յուրաքանչյուր Կողմ սույն Կոնվենցիայի նպատակների համար նշանակում կամ ստեղծում է մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ:
2. Առանց խախտելու երկկողմ կամ բազմակողմ մակարդակի վրա կնքված այլ պայմանավորվածությունների դրույթները, յուրաքանչյուր Կողմ նշանակում կամ ստեղծում է մեկ կապի կետ, որը ծառայում է 10-րդ հոդվածով նախատեսված արդյունաբերական վթարների մասին ծանուցման նպատակների համար և մեկ կապի կետ` 12-րդ հոդվածով նախատեսված աջակցության ցուցաբերման նպատակների համար: Նախընտրելի է, որ նշված կապի կետերը միավորված լինեն որպես մեկ կետ:
3. Յուրաքանչյուր Կողմ` այդ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում, 20-րդ հոդվածում նշված քարտուղարության միջոցով այլ Կողմերին ծանուցում է այն մասին, թե ինչ մարմին կամ մարմիններ են նշանակվել իր կողմից որպես կապի կետ/կետեր կամ իրավասու մարմին/մարմիններ:
4. Յուրաքանչյուր Կողմ, որոշում ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, քարտուղարության միջոցով այլ Կողմերին ծանուցում է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարված նշանակումներին առնչվող ցանկացած փոփոխությունների մասին:
5. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր կապի կետերի և 10-րդ հոդվածով նախատեսված արդյունաբերական վթարների մասին ծանուցման համակարգերի անխափան աշխատանքը:
6. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր կապի կետի և 12-րդ հոդվածին համապատասխան աջակցության տրամադրման դիմումների ներկայացման և ընդունման, ինչպես նաև աջակցության առաջարկների ընդունման համար պատասխանատու մարմինների անխափան աշխատանքը: