Հոդված 31
Հոդված 31
Կոնվենցիայից դուրս գալը
1. Տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարին լրանալուն պես, այդ Կողմը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Ցանկացած այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից դրա մասին ծանուցագիրն ստանալու պահից իննսուներորդ օրը:
2. Սույն Կոնվենցիայից դուրս գալը չի ազդում Կոնվենցիայի 4-րդ հոդվածի կիրառման վրա գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնց առնչությամբ 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցում է կատարվել կամ 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան քննարկում կազմակերպելու դիմում է ներկայացվել: