Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Գործունեության վտանգավոր տեսակների սահմանում, խորհրդակցություններ և խորհրդատվություն

1. Կանխարգելիչ և պատրաստականությունն ապահովող միջոցառումների իրականացման նպատակով Ծագման Կողմը, անհրաժեշտության դեպքում, իր իրավազորության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում գործունեության վտանգավոր տեսակների սահմանման համար և ապահովում է ազդեցության ենթարկված Կողմերի տեղեկացվածությունն այդպիսի պլանավորված կամ իրականացվող գործունեության տեսակի մասին:

2. Շահագրգիռ Կողմերն այդ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ, անց են կացնում խորհրդակցություններ գործունեության այնպիսի վտանգավոր տեսակների սահմանման նպատակով, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն գործել: Այն դեպքում, երբ շահագրգիռ Կողմերը համաձայնության չեն գալիս գործունեության այս կամ այն տեսակի վտանգավոր լինելու վերաբերյալ, ապա այդ Կողմերից մեկը սույն Կոնվենցիայի 2-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, կարող է հարցը ներկայացնել հարցումների հանձնաժողովի քննարկմանը տվյալ հարցի վերաբերյալ այդ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու նպատակով, եթե միայն շահագրգիռ Կողմերը պայմանավորվածություն ձեռք չեն բերել հարցի լուծման որևէ այլ եղանակ ընտրելու մասին:

3. Պլանավորված կամ իրականացվող գործունեության նկատմամբ Կողմերը կիրառում են սույն Կոնվենցիայի 3-րդ հավելվածում շարադրված ընթացակարգերը:

4. Այն դեպքերում, երբ վտանգավոր գործունեությունը անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, և այդ գնահատումը ներառում է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրականացվող վտանգավոր գործունեության արդյունքում տեղի ունեցած արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության վերլուծություն, ապա սույն Կոնվենցիայի նպատակների համար ընդունվող անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին վերջնական որոշումը պետք է համապատասխանի սույն Կոնվենցիայի պահանջներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։