Հոդված 12
Հոդված 12
Փոխադարձ աջակցություն
1. Եթե արդյունաբերական վթարի դեպքում որևէ Կողմ աջակցության կարիք ունի, ապա նա կարող է դրա համար դիմել մյուս Կողմերին` նշելով պահանջվող աջակցության ծավալն ու բնույթը: Կողմը, որին ուղղված է աջակցության մասին դիմումը, անհապաղ կերպով որոշում է ընդունում և տեղեկացնում դիմող Կողմին այն մասին, թե կարող է նա արդյոք տրամադրել պահանջվող աջակցությունը, ինչպես նաև նշում է իր կողմից տրամադրվելիք աջակցության ծավալն ու բնույթը:
2. Շահագրգիռ Կողմերը համատեղ ջանքեր են գործադրում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով աջակցության անհապաղ տրամադրման համար, այդ թվում` անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են քայլեր, որոնք ուղղված են արդյունաբերական վթարի հետևանքների և ազդեցության նվազեցմանն, ինչպես նաև ցուցաբերում են ընդհանուր բնույթի աջակցություն: Այդ դեպքերում, երբ Կողմերի միջև փոխադարձ աջակցության ցուցաբերումը կարգավորող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր գոյություն չունեն, աջակցությունը տրամադրվում է սույն Կոնվենցիայի 10-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, եթե Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել: