Հոդված 16
Հոդված 16
Տեխնոլոգիաների փոխանակում
1. Կողմերը, ելնելով սեփական օրենսդրությունից, կանոնակարգերից և գործնական փորձից, նպաստում են արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացվող տեխնոլոգիաների փոխանակմանը, մասնավորապես օժանդակելով`
ա/ առկա տեխնոլոգիաների փոխանակմանը տարբեր ֆինանսական պայմաններով,
բ/ արդյունաբերության ոլորտում ուղղակի կապերի ստեղծմանն ու համագործակցությանը,
գ/ տեղեկատվության և փորձի փոխանակմանը,
դ/ տեխնիկական աջակցության տրամադրմանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-ից «դ» ենթակետերում թվարկված միջոցառումներին օժանդակելիս, Կողմերը նպաստավոր պայմաններ են ստեղծում համապատասխան կազմակերպությունների և առանձին անձանց միջև կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը` ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում, որոնց միջոցով կարող է ապահովվել տեխնոլոգիաների, նախագծային և ճարտարագիտական սպասարկման սարքավորումների կամ ֆինանսական միջոցների տրամադրումը: