Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համակարգեր

1. Կողմերն ապահովում են արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համատեղելի և արդյունավետ համակարգերի մշակումն ու շահագործումը համապատասխան մակարդակների վրա` անդրսահմանային ազդեցությանը հակազդելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող արդյունաբերական վթարների մասին ծանուցումների ստացման և հաղորդման նպատակով:

2. Այնպիսի արդյունաբերական վթարի առաջացման կամ առաջացման անխուսափելի վտանգի դեպքում, որը գործում է կամ կարող է գործել անդրսահմանային ազդեցություն, ծագման Կողմը համապատասխան մակարդակների վրա անհապաղ ծանուցում է տուժող Կողմերին արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համակարգերի միջոցով: Ծանուցումն իր մեջ ներառում է սույն Կոնվենցիայի 9-րդ հավելվածում նշված տեղեկությունները:

3. Արդյունաբերական վթարի առաջացման կամ առաջացման անխուսափելի վտանգի դեպքում շահագրգիռ Կողմերն ապահովում են 8-րդ հոդվածին համապատասխան մշակված` արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացվելիք գործողությունների պլանների անհապաղ իրագործումը` ստեղծված իրավիճակին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։