Հոդված 14
Հոդված 14
Հետազոտություններ և մշակումներ
Կողմերն անհրաժեշտության սահմաններում հանդես են գալիս առաջարկություններով և համագործակցում են արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման մեթոդների և տեխնոլոգիաների հետազոտման և մշակման ոլորտում: Այս նպատակով Կողմերը նպաստում են միմյանց միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ զարգացմանը` ներառյալ հետազոտությունների անցկացումը ավելի քիչ վտանգավոր գործընթացների ոլորտում արդյունաբերական վթարների հետ կապված վտանգների նվազեցման և դրանց հետևանքների սահմանափակման նպատակով: