Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Վեճերի կարգավորում

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ վեճի մեջ ընդգրկված Կողմերի համար ընդունելի ցանկացած այլ եղանակով:

2. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ, կամ դրանից հետո ցանկացած պահին, Կողմը կարող է ավանդապահին ներկայացնել գրավոր դիմում այն մասին, որ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան չկարգավորված վեճի առնչությամբ այն վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսն էլ ճանաչում է որպես պարտադիր՝ նման պարտավորություն ստանձնած ցանկացած այլ Կողմի համար.

ա/ վեճի հանձնում Միջազգային դատարան,

բ/ վեճի հանձնում իրավարարության` ըստ 12-րդ հավելվածով սահմանված կարգի:

3. Եթե Կողմերը սույն հոդվածի 2-րդ կետում նշված վեճի կարգավորման եղանակներից երկուսն էլ ընդունում են, ապա վեճը կարող է հանձնվել միայն Միջազգային դատարան, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։